ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴՈՒՐՍ Է ՆԵՏԵԼ
«Սանկտ Պետերբուրգում հայրն իր երեք տարեկան տղային դուրս է նետել պատուհանից»,-գրում է NEWSru.com-ը: Բարեբախտաբար, երեխան ողջ է մնացել: Դեպքին ականատես եղած երկու կանայք վազել են ոստիկանության մոտակա բաժանմունք եւ հայտնել կատարվածի մասին: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Ականատեսները նշել են, որ տղամարդն ոչ սթափ վիճակում է եղել:

ԿՐԻՉՆԵՐ ՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Անգլիայում իշխանությունները որոշել են մինչեւ 2016-ը բոլոր շներին ապահովել կրիչներով՝ թափառական շների թիվը կրճատելու համար: Այս պահանջները կատարելուց հրաժարվողները ստիպված կլինեն  500  ֆունտ տուգանք վճարել»,-հայտնում է BBC-ին: Փոքրիկ կրիչները կպարունակեն կենդանու տիրոջ մասին տեղեկատվություն, ինչը թույլ կտա շանը վերադարձնել կորելու կամ նրան գողանալու դեպքում: Կառավարության տվյալներով` Անգլիայի բնակիչները տարեկան կորցնում են ավելի քան 100 հազար կենդանի, որը հարկատուների եւ բարեգործական կազմակերպությունների վրա 57 մլն ֆունտ է արժենում:

ԴԻՆ` ԳՆԱՑՔԻ ՎՐԱ
Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ Մերձմոսկովյան շրջանում գնացքի հարվածից զոհված 14-ամյա աղջկա մարմինը 5 ժամ մնացել է երկաթուղու վրա` ծնողների եւ Ռուսաստանի երկաթուղիների ղեկավարների միջեւ բռնկված վեճի պատճառով: Նրանք քննարկում էին, թե ով պետք է վճարի երեխայի դին տեղափոխելու համար: Գնացքի մեքենավարի խոսքով՝ աղջիկը երկաթուղու անթույլատրելի հատվածով է անցել, նա չի արձագանքել նույնիսկ ազդանշաններին: Չնայած մեքենավարը արգելակել է` ողբերգությունից խուսափել չի հաջողվել: Աղջկա մահվան փաստով հետաքննություն է անցկացվում:

ԻՆՆԱՄՅԱ ՄԱՅՐԸ
Մեքսիկայում իննամյա աղջիկը երեխա է ունեցել: Ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատումով: Արդյունքում լույս աշխարհ է եկել տղա՝ մոտ 2,7 կգ քաշով: Բժիշկների խոսքով` երեխայի եւ անչափահաս մոր հետ ամեն ինչ կարգին է: Իրավապահ մարմինները պարզել են, որ երեխայի հայրը 17-ամյա մի դեռահաս է, որը, իմանալով հղիության մասին, փախել է:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս