Ծանր հիվանդությունից մահացել է բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Նա ծնվել է 1945թ. օգոստոսի 7-ին Գյումրիում: 1975-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է: Բնագրերից թարգմանել եւ առանձին գրքերով հրատարակել է անգլիացի, իսպանացի, ռուս մի շարք գրողների ստեղծագործություններ: Հովհաննես Գրիգորյանը գրել է բանաստեղծություններ, այդ թվում՝ նաեւ մանկական, արձակ ստեղծագործություններ, կատարել թարգմանություններ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն եւ այլն:
Հովհ. Գրիգորյանը բանաստեղծությունների ութ ժողովածուի հեղինակ է, վերջինը տպագրվել է 2010 թվականին, կոչվում է` «Երբեք չմեռնես՝ ահա թե ինչ կասեմ քեզ»:
Գրողն ունի բազմաթիվ պետական մրցանակներ՝ ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր է, ստացել է Ավ. Իսահակյանի անվան եւ «Վահագն» գրական մրցանակներ, Արցախի պետական մրցանակ եւ «Մովսես Խորենացու» մեդալ:
ՄԱՀԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ