ՀԱՐՑ. Վերջերս խանութից կաթ գնեցի: Առաջին հայացքից թարմ էր թվում, բայց բացելուց հետո զգացի, որ այն մի տեսակ «կտրված» էր ու կարծես այնքան էլ թարմ չէր: Ինչպե՞ս կարելի է տարբերել որակյալ կաթն անորակից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Խանութում կաթ գնելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել տարայի ամբողջականությանը: Տարան չպետք է վնասված տեղեր ունենա՝ անկախ դրա պատրաստման հիմք հանդիսացող նյութից (պոլիմեր, ստվարաթուղթ եւ այլն): Տարայի վրա պետք է չմաքրվող ներկով կամ հատուկ պիտակներով հայերենով մակնշված լինի մթերքի անվանումը, ծավալը, յուղայնությունը, արտադրման ամսաթիվը եւ պահպանման ժամկետը, էներգետիկ արժեքը, տեղեկատվություն արտադրողի մասին, ինչպես նաեւ պահպանմանը վերաբերող ուղեցույց եւ նորմատիվ փաստաթղթերին վերաբերող տվյալներ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտադրող ընկերությունների համար կարեւորը գները պարբերաբար բարձրացնելն է: Կասկած չկա, որ վերջիններիս համար գերշահույթն է ամենագլխավորը, իսկ ապրանքի որակն ու տեսքը վաղուց արդեն երկրորդական պլան են մղվել: