ՀԱՐՑ. Եթե երեխան հաշմանդամ է, ապա մանկապարտեզի տնօրենն իրավունք ունի՞ մերժել եւ չընդունել նրան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության եւ անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ: Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ: Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության դեպքում, նրանց ծնողների համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում: Նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են նյութական ապահովություն եւ արտոնություններ:
Համապատասխան կրթօջախները եւ նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում նրանց դաստիարակությունն իրականացնելու գործում: Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:
կազմակերպություն
«ժՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից այդպես էլ անհասկանալի է՝ կրթօջախները եւ նախադպրոցական հիմնարկներն իրավունք ունեն հաշմանդամ երեխաներին ընդունել, թե ոչ: Հուսանք, որ մի օր գոնե կլուծվի հասարակության բոլոր խավերի հավասար լինելու պարզ խնդիրը: