Չորրորդ ինքնիշխանություն. Կաթողիկոսի նոր բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, Հայաստանում ավտոկանգառների բիզնեսը օրեցօր բարզավաճում է: Գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ մի քանի րոպե ավտոկանգառում կայանվելու դեպքում, միևնույն է, վարորդները վճարում են սահմանված գումարը, որը կազմում է միջինը 200-500 դրամ, սակայն վճարման կտրոն այդպես էլ չեն ստանում: “ՉԻ” տեղեկություններով` Էջմիածին քաղաքի Մայր տաճարին հարող տարածքում ավտոկայանատեղերի համար սահմանված գումարները “ֆանտաստիկ” են: Այստեղ 10 րոպե կայանելն անվճար է, սակայն, եթե անգամ մեկ րոպե ուշացար, պարտադիր վճարը դառնում է 1500 դրամ, և այս դեպքում էլ դարձյալ կտրոն չի տրվում: Ստացվում է` Մայր տաճարում մոմ վառել ցանկացող բազմաթիվ այցելուներ չպետք է ժամանակ վատնեն, ասենք, աղոթելու համար կամ էլ եկեղեցում իրենց անելիքը պետք է ավարտեն 10 րոպեում: Հակառակ դեպքում “ստայանշիկի” կողմից կենթարկվեն 1500 դրամ արժողությամբ “տուգանքի”: “ՉԻ” հետ զրույցում վարորդները նշել են, որ նման արտառոց գների որևէ տեղ չեն հանդիպել: Անգամ “Զվարթնոց” օդանավակայանում չեն գործում այսպիսի սակագներ:




Լրահոս