Հրապարակ. Ո՞ւր է քեզ այդքան տղամարդկություն, որ ինքնասպան լինես. ՔԿՀ-ի պետը` դատապարտյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Հրազդան” քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Համլետ Ռաֆիկի Ղազարյանը որովայնի շրջանում 29 ասեղներ է մտցրել և հրաժարվում է դրանք հանել, քանի դեռ իրեն չեն այցելել լրագրողները, ՀԿ-ների ներկայացուցիչներ և չեն լսել իր բողոքը: Դատապարտյալը ներկայումս գտնվում է “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում, ասեղներից մի մասը հեռացրել են, սակայն մնացածը չի թողնում հանեն, քանի դեռ իր պահանջը չի բավարարվել: Գողության համար 6 տարի առաջ դատապարտված Համլետ Ղազարյանը նման ծայրահեղ քայլի, իր խոսքով, գնացել է “Հրազդան” ՔԿՀ-ի պետի` Տիգրան Նավասարդյանի պատճառով: “Ինձ անընդհատ ծեծում էր, դժոխք էր ստեղծել իմ համար: էն բանի համար, որ ես ու կինս բողոքներ էինք ներկայացրել նախագահին: Ինքը ստիպում էր, որ հետ վերցնեմ նախագահին գրած դիմումներս, արդարադատության նախարարին գրած բողոքները”,-հուզված պատմել է խմբագրություն զանգահարած դատապարտյալը: Նա հիմնարկի պետին ասել է, որ եթե ճնշումները շարունակվեն, կդիմի ինքնասպանության: Հիմնարկի պետն էլ հեգնանքով հակադարձել է, թե ո՞ւր է քեզ այդքան տղամարդկություն: Ինքն էլ գնացել է այդ ծայրահեղ քայլին:”Ուզում էի ինքնասպան լինել, պրծնել”,-պատմել է դատապարտյալը: Ղազարյանի խոսքով, “րազդան”ՔԿՀ-ի պետը, բացի դիմումները հետ վերցնելու պահանջից, ստիպել է նաև կեղծ ցուցմունքներ տալ: “Ինքն ինձ ստիպում էր կեղծ ցուցմունք տալ, քանի որ մեր խցում ջահել էր մահացել, ղումար էր խաղացել, կրվել էր, սպանել էին: Պետն էլ ստիպում էր, որ սուտ ցուցմունք տամ”,-ավելացրել է դատապարտյալը:




Լրահոս