Արաբկիր համայնքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ հերթական “կիքսը” գրանցվեց: Քաղաքացիներից մեկը նրան հարց տվեց, թե ընտրվելու դեպքում ինչ է պատրաստվում անել՝ եթերն անորակ հեռուստասերիալներից մաքրելու ուղղությամբ: “5 տարի առաջ եթերում մեքսիկական ու բրազիլական հեռուստասերիալներ էին, հիմա՝ հայկական: Ի՞նչ եք կարծում` ավելի լավ է հայկակա՞ն սերիալները նայել, թե՞ մեքսիկական ու բրազիլական”,-հարցրեց Ս. Սարգսյանը: Հարցը դահլիճում աշխուժություն առաջացրեց, որին քաղաքացիներից մեկը տեղից պատասխանեց` ,մեքսիկական ու բրազիլականե: Ս. Սարգսյանը մի պահ կանգ առավ, այնուհետեւ ասաց, թե հայկական սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն. նա խորհուրդ տվեց ցերեկներն անցնել Երեւանի թատրոնների մոտով, որտեղ կարելի է հանդիպել արտասահմանյան մեքենաների: Ըստ նրա` այդ մեքենաները դերասաններինն են, որոնք կարողացել են գնել սերիալներում նկարահանվելու արդյունքում: Փաստորեն, Ս. Սարգսյանը փոխանակ ամաչի, որ մշակութային օջախ համարվող թատրոններում հայտնի դերասանները ցածր են վարձատրվում ու ստիպված անորակ սերիալներում նկարահանվում, հակառակը՝ գովազդում է եթերային աղբը: Բրավո՛:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՈՎԱԶԴՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթի 475 համար