Շնորհավո´ր ծնունդդ, հայրենասե´ր առաջնորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շնորհավո”ր ծնունդդ, հայրենասե”ր առաջնորդ
Արժանապատի”վ պարոն Խաչիկ Ասրյան, “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության անդամները, 300 մասնաճյուղերի 30.000-ից ավելի Ձեր հետևորդ արծիվ հայրենասերները խորին հարգանքով և ակնածանքով շնորհավորում են Ձեզ, Ձեր ծննդյան 43-րդ տարեդարձի կապակցությամբ` մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ պետական և հասարակական Ձեր պատասխանատու և լայնածավալ աշխատանքի ոլորտում: Մեզ համար մեծ պատիվ է առնչվել բացառիկ հայրենասիրությամբ տոգորված, պետական ծառայողի բարձր պատասխանատվությամբ օժտված, իր ղեկավարած պետական և հասարակական բնագավառներում նվիրումի ու աշխատանքային կարգապահության նոր մշակույթ հիմնադրած, մեր ժողովրդի բարոյական արժեքները սրբորեն պահպանող խոշոր անհատականության հետ` հանձին Ձեզ: 
Ձեր՝ Խաչիկ Ասրյան տեսակը, միշտ առաջնորդում է մեզ՝ որպես ուժի, կամքի, ազնվության, վճռականության, համառության, քաջության վառ օրինակ:
Ձեր անգնահատելի նվիրվածությունը Ձեր ընտանիքի, հայրենիքի, հայոց պետականության հանդեպ օրինակելի մշակույթ է ձևավորում ներկա և եկող սերունդների մեջ՝ հայրենասիրությամբ, հայրենատիրությամբ, ասել է թե ազգային ոգով ապրելու համար:
Հայրենիքը կանգուն է Ձեզ նման նվիրյալ անհատականություններով: Փառք ու պատիվ հայ ժողովրդին, որ Ձեզ նման որդի է ծնել:
Կրկին շնորհավորում ենք Ձեզ, և թող Աստծո օրհնությամբ Ձեր բոլոր ծրագրերը ազգային – պետական – հայրենասիրական դաշտում իրականություն դառնան: Մենք Ձեզ անկեղծորեն գնահատում և հավատում ենք` որպես մեր նվիրյալ առաջնորդի:
Խորին հարգանքով` “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահություն




Լրահոս