Տաքսին 60 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի 3/14 շենքի բնակիչ, 58-ամյա Դավիթ Կոնինյանը, վարելով “Սամանդ” մակնիշի Տ 2995 համարանիշի ավտոմեքենան, Սանահին-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել է ձորը:
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և ուղևորին՝ 50-ամյա Վարուժան Կոնինյանին, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ Ալավերդու հրշեջ-փրկարարների օգնությամբ: Վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդն ու ուղևորը եղբայրներ են: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս