Խոհանոցի հատակին հայտնաբերել են տանտիրոջ դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խմբերը: Ժամը 10.53-ին հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 61-ամյա Լեւոն Հ.-ի դին:




Լրահոս