Այսօր Վարդենիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ եւ բոցաշունչ դիֆերամբ ձոնեց Սերժ Սարգսյանին,- փոխանցում է aravot .am-ը: Թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասաց.”Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմե: Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրեց ադրբեջաներեն: Նախագահ Սարգսյանն էլ հումոր արեց՝ “Էդ ոնց որ կարոտել ե՞ք, հա, ինչ-որ ժամանակներիե ու մինչ այդ մարդը փորձում էր իր սրտի խոսքը հայերենի վերածել, նախագահ Սարգսյանն ասաց. “Պետք չի, պետք չի թարգմանել, երեւի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ”: Իսկ վարդենիսցու սրտի խոսքը մոտավորապես այս էր նշանակում՝ խոսքի արժեքը մեծ է, այն էլ տղամարդու եւ նախագահի եւ պետք չէ այդ խոսքի արժեքը գետնով տալ: Նախագահի եւ վարդենիսցու զրույցի այլ մանրամասները՝ քիչ ուշ, տեսանյութում:
Վարդենիսում Սերժ Սարգսյանին դիմել են ադրբեջաներեն. (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ