ԸՆԴԴԵՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻ ՈՐԴՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն անանուն նամակ է ստացել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մի դասախոսից, որը նշել է, թե նամակը գրված է մի խումբ դասախոսների անունից: Նամակում ասված է. «Նախապես ուզում եմ ներողություն խնդրել Ձեզ անհանգստացնելու համար, բայց խնդիրս չափազանց մտահոգիչ է, եւ չգիտեմ, թե ով կարող է այն բարձրաձայնել: Այսօր տեսա (նկատի ունի հինգշաբթի օրը-խմբ.), որ դուք չեք վախեցել անդրադառնալ առողջապահության ոլորտում տիրող խայտառակ վիճակին, եւ մտածեցի, որ դուք կկարողանաք օգնել: Ձեզ եմ գրում բժշկական համալսարանի մի շարք դասախոսների անունից, ովքեր տարիներ շարունակ աշխատել եւ աշխատում են համալսարանի համար: Թուր է ճոճվում գլխներիս վերեւում եւ այն էլ ինչ թուր, քանի որ վերջերս իմացանք, որ Դերենիկ Դումանյանի որդին, որը հայտնի է իր անգրագիտությամբ, եւ որի անգամ թեկնածուական պաշտպանելը բարձր քրքիջ է առաջացնում բժշկական համալսարանում, այժմ շատ արագ տեմպերով «սարքում» է իր դոկտորականը: Հավատացնում եմ Ձեզ՝ դա ողբերգալի փաստ է, քանի որ չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչի են պատրաստում այդ դատարկ երիտասարդին: Ասեմ ավելին, նա անգամ չի էլ մասնակցում իր դոկտորականի ստեղծմանը՝ նրա փոխարեն դոկտորականը գրում է Մարինե Արարատի Մարդյանը: Հուսամ՝ գիտնականները կարձագանքեն այս հարցին, քանի որ սա համամարդկային դավ է եւ սպառնում է բոլորիս»:
Նամակում առկա պնդումների շուրջ պարզաբանումներ ստանալու խնդրանքով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանին, որն ասաց. «Անպարկեշտ զրպարտանքները չեմ մեկնաբանում: Միայն կասեմ, որ Դերենիկ Դումանյանի որդիներից որեւէ մեկը բժշկական համալսարանում չի սովորում»:




Լրահոս