Սիրտ-անոթային «Կորվալոլ» տեսակի դեղամիջոցն արդեն վաճառվում է Հայաստանի Հանրապետության դեղատներում: Այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ դեղերի եւ բժշկագիտական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանից: Ըստ նրա՝ հոկտեմբերից մինչ օրս մոտավորապես 300 հազար սրվակ «Կորվալոլ» է ներմուծվել Հայաստան: «Վերջինը ներմուծվել է հունվարի 16-ին՝ 200 հազար ֆլակոն: Եվ կշարունակենք ստանալ այն, ու «Կորվալոլ» տեսակի դեղամիջոցի պակաս չենք ունենա: Ներմուծված դեղամիջոցի մի մասն ուկրաինական է, իսկ մյուս մասը՝ ռուսական»,-վստահեցրեց Հ. Թոփչյանը:
ԴԵՂՆ ԱՐԴԵՆ ԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ