ՀԵՐՔԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անահիտ Սիմոյանի` օրեր առաջ ներկայացրած «Կամ» երգը դարձավ քննարկման առարկա: Համացանցում նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ Անահիտի երգը «թխած է»  թուրքական սերիալից: Սակայն երգչուհին հերքել է այդ լուրերը` ասելով, որ երգը նոր չէ, այն զետեղված է եղել իր առաջին ձայնասկավառակում: Երգչուհին տեղեկացրել է, որ  «Կամ» երգի հեղինակը Հայկոն է, որն այն տարիներ առաջ է գրել: Անահիտի խոսքով՝ ինքն այդ երգը ձայնագրել է հղի ժամանակ, 2011-ի գարնանն էլ կատարել Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: Այդ թուրքական սերիալի երգն է ավելի ուշ հայտնվել համացանցում, իսկ իր համերգային կատարումը շատ ավելի վաղ է տեղադրված եղել YouTube-ում:




Լրահոս