Ժողովուրդ. ՀՅԴ-ական գյուղապետն ընտրելու է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արագածոտնի մարզի Ուշի համայնքի դաշնակցական ղեկավար Հոմբերտ Աթայանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախագահի առաջադրված թեկնածուներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանն են այցելել իրենց գյուղ, իսկ Սերժ Սարգսյանը դեռ չի եկել:
“Բայց դե ընտրությունները եղել պրծել ա, ա՛յ ցավդ տանեմ, թեկնածուները խաբար չեն: Ես 22 տարվա ընդդիմադիր եմ եղել: Դաշնակցական եմ ու ընտրելու եմ Սերժ Սարգսյանին… Մեզ մոտ միշտ ընդդիմադիր են եղել, բայց էս անգամ ուզում ենք փորձենք ընդդիմադիր չլինել”:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն որոշել է ոչ միայն չառաջադրել նախագահի թեկնածու, այլեւ չսատարել որեւէ մեկին, հատկապես իշխանության ներկայացուցիչ Ս. Սարգսյանին: Բայց, փաստորեն, Հայաստանի ամենակարգապահ կուսակցություններից մեկը համարվող ՀՅԴ-ում անգամ ոչ բոլոր որոշումներն են ենթակա պարտադիր կատարման:




Լրահոս