Չի բացառվում, որ «Ժառանգություն»-ը կմիանա «Ոչ»-ի ճակատին. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք համարում ենք՝ այս իշխանությունն, որն իրականացրել է պետական հանցագործություն պետք է հեռանա, որովհետև գողություն է կատարվել: Կարևոր չէ դա այս ընտրությունն էր, թե նախորդ: 20 տարի գնում է այդ գողությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ իրենք ունեն հնարավորություն կանխելու Սահմանադրական բարեփոխումները:

«Կուսակցական դրոշները պետք է իջնեն, պետական որակը պետք է փոխվի, որակապես պետք է ժողովուրդի մասնակցությունը բարեփոխվի, հասարակությունն պատրաստ լինի առավել երկարատև պայքարի, եթե ուզում է փոփոխություն»,-նշեց նա: Վերջինս չբացառեց, որ կուսակցության կմիանա «Ոչ»-ի ճակատին:

«Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների՝ ոչ ասողների, համախմբման շրջանակում հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, և այսօրվանց սկսած դիմելու ենք այլ քաղաքական ուժերի՝ համախմբվելու այս կարևոր մոտեցման շուրջ»,- ընդգծեց նա:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի` Սահմանադրության բարեփոխումները չեն փոխելու անվտանգության մակարդակը, այլ ավելի կարող են նվազեցնել այն:




Լրահոս