“Հրապարակը” գրում է. “Պարզվում է` Սերժ Սարգսյանն այս օրերին համայնքներով շրջելիս գրպանում ադամանդե մատանի է պահում, որ նորապսակների հանդիպելիս անհարմար վիճակի մեջ չհայտնվի ու դատարկ ձեռքով շնորհավորի:
Նախօրեին Նորք-Մարաշի եկեղեցում պսակադրության արարողության ժամանակ անակնկալ ներս է մտել նախագահական պատվիրակությունը: Սերժ Ազատիչը մոտեցել է նորապսակներին, շնորհավորել, ապա ադամանդե քարով թանկարժեք մատանի է նվիրել: Ականատեսներն ասում են` հարսանքավորները, նորապսակներին թողած, շտապել են մոտիկից տեսնել նախագահի բերած նվերը”: