«Էս ո՞վ ա սա, ոստիկաններին կանչեք, թող հանեն». Հրայր Թովմասյանը զայրացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ նիստերի դահլիճում  նստածներից մեկը սկսեց բղավել և վատաբանել նախագծում առկա միասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին դրույթը: Դա եղավ այն ժամանակ, երբ  հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը ներկայացնում էր ընտանիքի մոդելը:

«Խոսում եք ընտանիքից, բայց միասեռական ամուսնություն եք թույլ տալիս»,-բղավեց նա:

«Եթե բղավում եք, չի նշանակում, որ ճիշտ եք: Մատն էլ իջեցրեք, եթե եկել եք այստեղ լսելու  և չհասկանալու, դա ձեր խնդիրն է»,- ի պատասխան նշեց  Հրայր Թովմասյանը:

«Էս ո՞վ ա սա, ոստիկաններին կանչեք, թող հանեն»,- հավելեց նա ու շարունակեց իր խոսքը:




Լրահոս