Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Բավրա-Գյումրի, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, տեղ-տեղ` Արարատի մարզի “Քյարքի” կոչվող հատվածը:
ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայնև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: