Ուրվագծվում է Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ ինֆորմացիոն օպերացիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Արդեն իսկ ուրվագծվում է ինֆորմացիոն այն օպերացիան, որ իրականացվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ:
1. Հունվարի 31: Մահափորձ Հայրիկյանի դեմ
2. Փետրվարի 1: Հայտարարություն, որ դրա թիկունքում կանգնած են ներքին քաղաքական ուժեր:
3. Փետրվարի 2: Հայտարարություն, որ մահափորձը կատարվել է դրսի ուժերի կողմից, Հայրիկյանը սլաքն ուղղում է դեպի ռուսական KGB, իշխանությունները ակնարկներով կոչ են անում “արտաքին վտանգի” պայմանններում կոնսոլիդանալ…, բնականաբար, գլխավոր հրամանատարի շուրջ:
4. Ձերբակալվում են 2 թմրամոլներ եւ նրանք հնարամտորեն “կապվում” են ռուսական հետախուզությունների հետ ,կապվողե մեկ այլ թեկնածուիև էպոսագետի հետ,
5. Հանրապետությունով մեկ զուգահեռաբար տարածվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ,հակառուսե է, եթե գա իշխանության, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վատանալու են…
6. Փետրվարի 14-ին էպոսագետը հայտարարում է, թե մահափորձը կազմակերպել են մասոնները/Արեւմուտքը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արձանագրել է պետք, որ օպերացիայի բոլոր օղակները այս ընթացքում գործել են սինխրոն, իսկ վերջին օղակը Վարդան Սեդրակյանն էր”:




Լրահոս