Երևանում վրաերթի են ենթարկվել 21 և 12 տարեկան հեծանվորդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 21-ին, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքերի քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:




Լրահոս