ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին ԼՂՀ զորամասերից մեկը զինծառայության տեղափոխվելու ժամանակ վատացած, ապա հոսպիտալում հանկարծամահ եղած զինակոչիկ Նորայր Սահակյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեպքից 1,5 ամիս անց դեռեւս պատրաստ չեն: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը: Հիշեցնենք, որ Երեւանի զինվորական հավաքակայանից ԼՂՀ զորամասերից մեկը զինծառայության տեղափոխվելու ժամանակ վատացել, ապա հոսպիտալում հանկարծամահ էր եղել զինակոչիկ, 1994թ. ծնված Նորայր Սահակյանը: Զինվորի հարազատները պնդում են, որ Նորայրը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, եւ Չարբախի հավաքակայանի բժիշկներից մեկի սխալ ներարկումն է Նորայրի  մահվան պատճառ դարձել:




Լրահոս