Հրապարակ. Օսկանյանն ու Ծառուկյանը բարիշել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ Օսկանյան-Ծառուկյան վերջին շրջանում լարված հարաբերությունները, որ կապված էին Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ Ծառուկյանի եւ ԲՀԿ պահվածքի հետ, տեղատվություն են ապրել: Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր “աղբյուրները”, նրանք վերջերս ,լավ բարիշել ենե:
Ըստ նույն աղբյուրների` Ծառուկյանի մոտ, ոչ նախկին ինտենսիվությամբ, շարունակվում է անկումային տրամադրությունը, նա դեռեւս ցանկություն չունի հավաքելու իր կուսակցական ակտիվին` քննարկելու այդպես էլ պատասխան չստացած մի շարք հարցեր, ավելին` առաջին անգամ ԱԺ մտած Ծառուկյանի այցը հույս է արթնացրել խմբակցության պատգամավորների մոտ, որ վերջապես նա ֆրակցիայի նիստ կհրավիրի, ինչը դեռ չի արդարացել:
Ծառուկյանն այս փուլում առաջնորդվում է ,ոչ նալին, ոչ մեխինե սկզբունքով, տեղեկացնում են նրա մտերիմները: Նա երկու նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ փորձում է պահպանել բալանսը. Սերժ Սարգսյանի հետ` Հովիկ Աբրահամյանի միջոցով, Ռոբերտ Քոչարյանի հետ՝ անձամբ:




Լրահոս