Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու կասկածանքով փետրվարի 14-ին՝ ժամը 21.00-ին, Սպարտակի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ին և եղբայրներ 1965 թ. ծնված Սերգեյ և 1972 թ. ծնված Գոռ Զ.-երին:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկության՝ զննությամբ տնից հայտնաբերվել է “Պենտալգին” տեսակի դեղահաբեր, օգտագործված և չօգտագործված ներարկիչներ, տուփով սոդա և բենզինով տարա` յուրահատուկ հոտով:
Բերման ենթարկվածները հայտարարել են, որ հայտնաբերված պարագաները պատկանում են իրենց և դրանք գնել են թմրանյութ պատրաստելու համար, քանի, որ իրենք թմրամոլներ են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: