Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կազմակերպմամբ` սեպտեմբերի 6-ին` ժամը 12:30-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանին և Արման Վաչագանի Ստեփանյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի beglaryan.info կայքը:
«Հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Եկե՛ք միասին մեր մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցենք մեր հերոսներին»,-գրված է տեղեկատվության մեջ: