Այսօր՝ Տյառնընդառաջին, Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելելու է Գեղարքունիքի մարզ: Այնտեղ առաջին անգամ մեծ շուքով կնշվի այդ տոնը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Նախնական կազմված գրաֆիկով նախագահի այցելությունն ընդամենը համընկել է Տյառնընդառաջի հետ: Բայց քանի որ 13-ը Տյառնընդառաջի օրն է, այդ պատճառով էլ Գեղարքունիքի մարզում մեծ շուքով է նշվելու այն: Այդ օրը Սբ. Աստվածածին եկեղեցում լինելու է պսակադրության արարողություն, իսկ Գավառի կենտրոնական հրապարակում՝ միջոցառում»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Սերժ Սարգսյանը մասնակցելու է պսակադրությանը, մարզպետը պատասխանեց. «Բնականաբար պսակադրության արարողությունը երկար է տեւելու, եւ կարծում եմ, որ նախագահը ներկա կլինի արարողությանը»:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՐՈՒՅԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ