«Կիսատ-պռատ աշխատանքը հնարավորություն է տալիս պաշտպանին դահլիճից դուրս գալուց հետո անմիջապես գործը տանել Վերաքննիչ, հետո` Վճռաբեկ: Դատախազն իր ճառով պետք է համոզի բոլորին, որ բողոքներ տանելն իզուր է»:
Ընտրովի լրատվամիջոցների ներկայությամբ հարազատ աշխատակիցների առջեւ ելույթ ունենալը, ինչ խոսք, առավել հեշտ գործ է: Կարելի է գեղեցիկ ճառեր ասել, խրատներ կարդալ եւ իրականության հետ այդքան կապ չունեցող դատողություններ անել, միեւնույն է, հակադարձողներ չկան: Ու հենց այս մթնոլորտում էլ շատ տխրահռչակ դատախազների երկրի գլխավոր դատախազը «թեւեր է տալիս»՝ առավել կոշտ գործունեություն ծավալելու համար: Թեեւ մյուս կողմից էլ պետք է շեշտենք, որ Աղվան Հովսեփյանն իսկապես իր գործի վարպետն է, պարզապես Հայաստանի պայմաններում դժվար է իրական արդարադատություն իրականացնել: