Երեկ կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը՝ ավագանու մշտական 4 հանձնաժողով ստեղծելու եւ դրանց անհատական կազմը հաստատելու նախագծի քննարկմամբ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով՝ «ավագանու ներկայությունը հանձնաժողովներում պարտադիր է, որպեսզի մենք հասկանանք՝ ինչ ունենք»: Որոշակի ճշգրտումներից հետո հարցը դրվեց քվեարկության: Բացի Լեւոն Բարսեղյանից, մյուսները կողմ քվարկեցին: Ս. Բալասանյանը դա անմիջապես նկատեց ու փորձեց ճշտել. «Օնլայնը միացրած է, չէ՞: Թող տեսնի Հայաստանն ու ամբողջ աշխարհը»: Նիստի վերջում Բալասանյանը բոլորին հորդորեց. «Ակտի՛վ աշխատեք ամսի 18-ին, ժողովրդին ոտքի՛ հանեք մինչեւ 18-ը, որ բոլորը գնան, ընտրությանը մասնակցեն»:
Գյումրի