Պատանի հանդիսատեսի թատրոնը պատրաստվում է պրեմիերայի: Փետրվարի 22-ին կկայանա «Վիրուս» ներկայացման առաջնախաղը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչայնի խոսքով՝ պիեսի հեղինակը սերբ ժամանակակից հայտնի դրամատուրգ Սինիշա Կովաչեւիչն է, ում հետ Հակոբ Ղազանչյանն առիթ է ունեցել անձամբ հանդիպելու: Սերբ դրամատուրգը նրան նվիրել է նշյալ պիեսը եւ որեւէ հոնորար չի պահանջել հեղինակային իրավունքների համար: Ավելին, Ս. Կովաչեւիչը ներկա է գտնվելու «Վիրուս»-ի երեւանյան պրեմիերային: Վերջինս Հայաստան է գալու ամենահայտնի թատերական փառատոներից մեկի տնօրենի, ինչպես նաեւ սերբական երկու առաջատար հեռուստաընկերությունների լրագրողների ուղեկցությամբ:
«ՎԻՐՈՒՍ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ