ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վարորդները, ինչպես նաեւ քաղաքացիները, դժգոհում են, որ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցից դեպի ֆիզիկայի խաչմերուկի հատվածներում չկան լուսացույցներ, ինչը վարորդների եւ հետիոտների համար առաջացնում է լուրջ խնդիրներ: Նշեմ, որ այդ հատվածներում հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ: Ի՞նչ է նախատեսվում անել նմանատիպ խնդիրներից ազատվելու համար:

Քաջիկ Բարսեղյան (52 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկը կարգավորվում է լուսացույցների միջոցով, ինչն ապահովում է երթեւեկության մասնակիցների անցման հաջորդականությունը եւ շարժման անվտանգությունը:

Ճանապարհային ոստիկանության ՃԵԿՀ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Դ. Դանիելյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր համադրություն է: Քաղաքացին մի բան է ասում, ՃՈ պաշտոնյան` հակառակը: Իհարկե, եթե ընթերցողը հարցի լուծման համար դիմել է «Ժողովուրդ»-ի խմբագրություն, ապա խնդիրն իրոք առկա է եղել: Միեւնույն ժամանակ, չենք կարծում, որ ՃՈ ներկայացուցչի ասածը չի համապատասխանում իրականությանը: Հավանաբար լուսացույցները տեղադրվել են վերջերս:




Լրահոս