Հայաստանում այսօր նախագահական ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 18-ը Հայաստանում ՀՀ նախագահի ընտրություններ են՝ արդեն 6-րդ նախագահական ընտրությունները անկախ Հայաստանի պատմության մեջ: Առավոտյան ժամը 08.00-ից կբացվեն 41 ընտրատարածքների 1988 ընտրատեղամասեր, որոնք կփակվեն ուղիղ ժամը 20.00-ին: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` փետրվարի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 է: 

Որպեսզի ընտրությունները կայացած համարվեն,  քվերակությանը պետք է մասնակցեն ընտրողների կեսից ավելին: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է ստանան քվեների  50%-ը  + 1 ձայն: Հակառակ դեպքում երկու շաբաթ անց տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ  Սերժ Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատություն” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, “Ազգայի ինքնորոշում” միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը “Ռադիո հայի” խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ  էպոսագետ Վարդան Սեդրակյանը:




Լրահոս