Ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրողների համար կգործի Թեժ գիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 18-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների օրը, լրագրողների համար կգործի “Թեժ գիծ”: Այս մասին հայտնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: 
“Հարգելի գործընկերներ, 2013 թ. փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրությունների լուսաբանման ընթացքում, եթե խախտվեն ձեր իրավունքները, զանգահարեք ԽԱՊԿ “Թեժ գծի” հեռախոսահամարներով` (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրեք էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Մեր արագ արձագանքման խումբը կուսումնասիրի ստացված ահազանգերը եև կձեռնարկի համապատասխան միջոցներ”,-ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:




Լրահոս