Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանն էր: Ուղիղ ժամը 8-ին նա մտավ ընտրատեղամաս, բարձր տրամադրությամբ ողջունեց ներկաներին: Մի քանի հարցերի պատասխանելու խնդրանքին, ոստիկանապետն ասաց, որ այսօր լռության օր է, այդուհանդերձ, պատասխանեց մի քանի հարցի:
Henaran .am-ի այն հարցին, թե ոստիկանապետը երաշխավորո՞ւմ է օրերնքի տառին համապատասխան ընտրություններ՝ ասաց. “Արդեն մի քանի ամիս է երաշխավորում եմ եւ էլի նույն հարցն ենք տալիսե: Այն դիտարկմանը, թե բացառո՞ւմ եք, որ որեւէ ընտրակեղծարար անպատիժ կմնա, ասաց՝ ոչ թե բացառում եմ, այլ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր եմ իրականացնում:
Իսկ ոստիկանապետը միշտ առաջինն է քվեարկում: Ասաց՝ արդեն բնավորություն է դարձել: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ Աստված օգնական, և հեռացավ ընտրատեղամասից:
Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում ընտողոների թիվը 1926 է, եւ արդեն քվեարկել է 10 հոգի: Հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանը Henaran .am-ի թղթակցին ասել է, որ ըստ Ընտրական օրենսգքրի է ամեն ինչ արվել։