Հանձնաժողովի նախագահը տեղ էր գնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մի քանի ահազանգ, որոնք  ներկայացնում են Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ ՀԿ դիտորդները/ hra .am/
10։05 – Հրազդան, 25/26, 25/26 ԸՏ – Հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով և 5 րոպե անց վերադարձել է։
09։57 – Գորիս, 37/07 ԸՏ – Մեր դիտորդն արձանագրել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այդ տեղամասում ունի երկուս վստահված անձ, ինչը խախտում է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության սենյակում կարող է լինել յուրաքանչյուր թեկնածուի միայն մեկ վստահված անձ։
09։20 – Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 40/33 ԸՏ – Մեր դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք։ Ընտրողը, քվեախցիկից դուրս գալուց հետո մոտեցել է քվեատուփին, հանել է քվեաթերթիկը և բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկել։ Նա դիտորդներին պարզաբանել է, որ ինքը ՀՀԿ անդամ է և դա անում է ինքնակամ, որ իրեն հավատան։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտինությունը խախտելը պատասխանատվություն է սահմանում։
08։30 – Ապարան, 14/21 ԸՏ – Դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում տարեց կնոջն օգնել են քվեարկել երկու անձինք, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել խախտումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ կինը շատ ծեր է և դժվարանում է քվեարկել։
08։45 – Երևան, Դավիթաշեն, 5/8 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել և ներս չի թողել՝ պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում կպցված։ Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա և դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցվելու և տեղամաս մուտք գործելու համար։ 




Լրահոս