Ընտրողների 33.09%-ը մասնակցել է քվեարկության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահի ընտրություններում մասնակցությունը, ժամը 14:00-ի դրությամբ, կազմել է 33,09 տոկոս. Քվեարկությանը մասնակցել է 836710 ընտրող: Նման տվյալներ է արձանագրել ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
Նշենք, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 է:
Երեւանում մասնակցությունը կազմել է 29,87 տոկոս ( 246352 ընտրող):
Ներկայացնում ենք քվեարկության մասնակցությունն ըստ մարզերի.
Արագածոտնի մարզ -36,18 %  (41351)
Արարատի մարզ – 38,53% (82401)
Արմավիր մարզ – 28,93% (64976)
Գեղարքունիքի մարզ – 38,25% (71330)
Լոռիի մարզ – 56433 ընտրող
Կոտայքի մարզ – 30,02% (69806)
Շիրակի մարզ – 31,20% (71540)      
Սյունիքի մարզ – 40,09% (44008)
Վայոց ձորի մարզ – 33,72% (15930)
Տավուշի մարզ –  39,53% (42883):
Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում քվեարկել է 25,35% (31897), իսկ Վանաձորում` 32,45%  (31374):
ԿԸՀ-ն քվեարկության մասնակցության վերաբերյալ հաջորդ տեղեկությունը կհաղորդի ժամը 18:00-ին. Դրանք կլինի ժամը 17:00-ի տվյալները:




Լրահոս