Արաբկիր վարչական շրջանում որդին դաժանաբար սպանել է մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սպանություն կատարելու կասկածանքով նշված տան մոտ բերման ենթարկեցին 45-ամյա Աիգա Իգիթյանին, ով հայտնեց նաև, որ մի քանի անգամ հարվածներ է հասցրել մորը, այնուհետև՝ խոհանոցային դանակով 3 անգամ հարվածել: 
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները պատմել են, որ մայրասպանը տառապել է հոգեկան խանգարմամբ:




Լրահոս