Ասա, որ մեզ ստիպել են ընտրել. իրար են ասում զինվորները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Քանաքեռ վարչական շրջանի թիվ 3/30 ընտրատեղամասում այսoր առավոտյան իրենց քաղաքացիական պարտք կատարեցին Քանաքեռի N զորամասի զինվորները։ Ընտրություն կատարած մի խումբ զինվորներ, որոնք ընտրատեղամասի միջանցքում սպասում էին մյուսներին, Tert .am-ի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ մեկը մյուսին հորդորում էր ասել, որ իրենց ստիպել են կոնկրետ թեկնածուի ընտրել։ 
Զինվորներից մեկն էլ ժպտալով ասաց, որ եթե այս տեսանյութը տարածվի, ինքը չի զորացրվի։ Մյուսներն էլ շտապեցին քողարկել իրենց դեմքները՝ չցանկանալով հայտնվել տեսախցիկի առջև։
Նշենք, որ տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը ֆոտոլրագրողներին ասում էր, որ քիչ նկարեն, քանի որ ֆոտոխցիկի լույսը խանգարում իրենց և չի թողնում աշխատել։




Լրահոս