Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ ահազանգ է ստացվել այն մասին, որ Խարբերդի 16/41 ընտրական տեղամասում պատրաստվում են արդեն քվեարկած մոտ 400 քվեաթերթիկ գցել արկղի մեջ: Ըստ ահազանգի՝ քվեարկած 400 քվեաթերթիկներն ինչ-որ մեկի հագուստի մեջ է պահված եղել, ով էլ փորձել է այն լցնել տուփի մեջ:
Ինչպես տեղամասից հայտնում է Lurer .com-ի թղթակիցը, տեղում կասկածելի է թվացել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Հակոբյանը:
Երբ լրագրողները ներս մտան, վերջինս ընտրատեղամասում չի եղել, այնուհետև իջել է դպրոցի երկրորդ հարկից։ Lurer .com-ի լրագրողը փորձեց մոտենալ նրան՝ պարզելու՝ ինչ-որ խախտումներ արձանագրվել է, թե՝ ոչ. վերջինս վազքով ետ բարձրացավ երկրորդ հարկ: Տասը րոպե անց վստահված անձը նորից եկավ ընտրատեղամաս:
Նշենք, որ տեղում մի քանի խախտում արձանագրվեց՝ ուղղորդումներ, ընտրատեղամասում տասնհինգից ավելի քաղաքացիների գտնվելու փաստեր, իսկ դրսում՝ կուտակումներ: