Հրազդան գետում փնտրում են 13-ամյա երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական շրջանում գտնվող Հրազդան գետում, ըստ տեղեկությունների, 13-ամյա երեխա է խեղդվել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ փրկարար 3-րդ ջոկատի աշխատակիցները: 
Համայնքի ղեկավարը ֆոտոլրագրողին հայտնել է, որ երեխան, որին փնտրում են, նույն գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արսեն Բալայանն է: Երեխայի ընտանիքը նախկին փախստականներ են, և գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Երեխան իր 3-4 ընկերների հետ է եղել, ովքեր եկել էին Հրազդան գետի մոտ, ինչից հետո, ըստ երեխաների պատմածի, տեղի է ունեցել ողբերգությունը: 
Մանրամասները՝ քիչ հետո:




Լրահոս