ԴԱԴԱՐԵՑՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես»-ը որպես դաշինք դադարեցնում է իր գործունեությունը: ՀԱԿ  քաղխորհրդի երեկվա նիստում քննարկվել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման կոնտեքստում ՀԱԿ դաշինքի գործունեության հետ կապված հարցեր, եւ որոշվել է վերսկսել Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը եւ դաշինքի ապագա ձեւաչափի քննարկումը կուսակցության ձեւավորման ավարտից հետո: Ի դեպ, երեկվա նիստին ներկա չի եղել ՀԱԿ անդամ, ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, որը դեռ նախորդ շաբաթ խոստացել էր քաղխորհրդի այսօրվա նիստում ներկայացնել Կոնգրեսի առողջացման իր ծրագիրը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց, թե արդեն որոշվել է Կոնգրեսը դարձնել կուսակցություն, ուստի այդ ծրագրի ներկայացումն անիմաստ է, եւ այդ պատճառով էլ ինքը ներկա չի գտնվել նաեւ քաղխորհրդի նիստին:




Լրահոս