ՍԿՍՎԵ՞Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Հրազդան քաղաքի մի բնակչուհի ու հայտնում էր, որ ՀՀԿ-ի շտաբից իրենց կանչում են ու անձնագրի տվյալներ պահանջում: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը չի ցանկանում՝ հրապարակենք իր անուն-ազգանունը, քանի որ վախենում է հետագայում խնդիրների առաջ կանգնելուց: Հրազդանի բնակչուհին նշեց, որ ՀՀԿ շտաբում իրենց ասել են, որ մեկ ձայնի համար 30 հազար դրամ գումար են տալու: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից: «Այդպիսի բան չկա, ես միանշանակ ասում եմ, էսօր կարող ա հազար տեսակի բան զանգեն ասեն, տենց խնդիր չկա: Մենք էլ ոչ էլ փող ենք բաժանելու, ասեմ քեզ, տենց խնդիր չկա»,-ասաց քաղաքապետը:




Լրահոս