ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ 2013թ. մայիսի 5-ը: Այս հարցում պաշտոնական որոշումը կկայացվի այսօր` ՀՀ կառավարության նիստի ժամանակ: Նախագիծն արդեն ընդգրկվել է կառավարության նիստի օրակարգում, եւ այն ներկայացնելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժերն ընդգրկվում են ավագանու կազմում, եւ նրանց միջից էլ ընտրվում է Երեւանի քաղաքապետը: Այժմ Երեւանի ավագանու կազմում ընդգրկված են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, ընդ որում` ՀԱԿ-ն ընտրությունների առաջին իսկ օրից բոյկոտել է ավագանու գործունեությունը` չվերցնելով անգամ մանդատները:




Լրահոս