150.000-Ի ՏՈՒԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Հարությունյանը եւ Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանը մեղադրվում էին 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ. Գ.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: 2 տղամարդիկ էլ ամուսնացած են, Ռ. Հարությունյանը չի աշխատում, իսկ Ս. Գրիգորյանը պայմանագրային զինծառայող է: Դատաքննության ընթացքում Հարությունյանն ընդհանրապես չընդունեց իր մեղքը, իսկ Գրիգորյանն իր մեղքը մասամբ ընդունեց: Ամբաստանյալները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ), որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Դռնփակ դատավարության արդյունքում դատարանն  ամբաստանյալներին դատապարտեց 150.000-ական դրամ տուգանքի:




Լրահոս