ԱՌԱՋԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր 7-ամյա որդու հետ դաս անելիս բարկացել է դպրոցական դասագրքերի հեղինակների վրա ու «Ֆեյսբուք»-ում թողել հետեւյալ գրառումը. «Հարգարժան դպրոցական դասագրքերի հեղինակներ եւ մեթոդիստներ, հնարավոր չէ արդյոք 7 տարեկան` տառերը նոր սովորած երեխաներին չապշեցնել ձեր բառապաշարի ճոխությամբ, ավելի ճիշտ չէ՞ր լինի աստիճանաբար նրանց հրամցնել ոսկեղենիկ հայոց լեզուն` փոքր չափաբաժիններով, որպեսզի հիասթափության եւ անզորության փոխարեն` հաճույքով սերտեին մայրենին: Կարելի է «գթասիրտ», «աղերսանք», «ճշմարտախոս», «բարեգթություն» եւ այլ երկար բառերը դեռեւս փոխարինել կարճ ու հաճախ գործածելի հոմանիշներով եւ հետո քիչ-քիչ ներմուծել հիրավի գեղեցիկ, բայց բարդ բառերը նրանց բառապաշար: Ակներեւ է, որ ցանկանում եք գիտակ եւ հարուստ բառապաշարով սերունդ դաստիարակել, բայց, ըստ իս, ձեր` ավելի ջանքերը հնարավոր է հակառակ ազդեցությունն ունենան:
Դիցուք` մեջբերում այսօրվա դասից. «Դա երջանկության այնպիսի հուզիչ եւ նուրբ արտահայտություն էր, որն ավելի շատ տխրեցնում էր, քան ուրախացնում»: ….. ու այսպես 2-3 էջ…
Ըստ իս` իմաստային եւ բառապաշարային, ինչպես նաեւ ավելի ռոմանտիկ եւ փիլիսոփայական տեքստերին կարելի է անցնել 4-րդ դասարանից, լավ, գոնե` 3-րդ: Քննարկենք, եթե հակառակ կարծիք ունեցողներ կան»:




Լրահոս