Երեկ ռադիոյի միջազգային օրն էր: 2011թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 13-ը հայտարարել է ռադիոյի միջազգային օր: Շնորհիվ այն բանի, որ ռադիոն համեմատաբար ոչ թանկ տեխնոլոգիա է, դրա դերն ավելի մեծ է հեռավոր շրջաններում եւ փակ հաստատություններում: Համացանցի եւ հեռահաղորդակցման ժամանակակից համակարգերի զարգացումը նաեւ նպաստում է ռադիոհեռարձակման մասշտաբների եւ հնարավորությունների մեծացմանը: Էլեկտրական կապի միջազգայի խորհրդի տվյալներով` ընտանիքների ավելի քան 75 տոկոսն ամբողջ աշխարհում ունի առնվազն մեկ ռադիոընդունիչ: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ մարդկանց մեծամասնությունը ռադիոն օգտագործում է որպես տեղեկատվության աղբյուր:
ՌԱԴԻՈՅԻ ՕՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ