Զինծառայողները չեն պատկերացրել, որ իրենց կատակները կարող են շահարկման առիթ հանդիսանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“3/30 ընտրատեղամասից՝ www.tert .am կայքի հրապարակման մասին.
Հրապարակման մեջ նշվում է ,կես կատակ, կես լուրջե արտահայտությունը, ինչը արդեն իսկ հավաստում է տեղեկատվության ոչ օրինաչափ լինելը:
Զինծառայողները պարզապես ունեցել են բարձր տրամադրություն (ինչը արձանագրել է լրագրողի տեսախցիկը), որևիցե հանգամանքով կամ անձով կաշկանդված չեն եղել, կարողացել են օրենքի տառին համապատասխան իրականացնել իրենց սահմանադրական իրավունքը: Զինվորների կաշկանդված չլինելու հանգամանքը փաստվում է նաև լրագրողի հետ ազատ շփվելու հնարավորության ընձեռմամբ, որը սակայն շահարկվել է լրագրողի կողմից և ներկայացվել որպես ,ստիպողաբարե կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկության դեպք, ինչպես նաև լրագրողի հետ շփումը ,չզորացրելուե մտավախություն, ինչև անհեթեթ է: Զինծառայողները չեն պատկերացրել, որ իրենց կատակները կարող են շահարկման առիթ հանդիսանալ և անհիմն ներկայացվել որպես ընտրական իրավունքի խախտում”:




Լրահոս