Սերժ Սարգսյան՝ 58 %, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 32 %. Exit Poll

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմնյուզ առաջատար հայկական լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013-ի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել  և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը:  
Ըստ “Արմնյուզի” պատվիրած էքզիթ փոլի արդյունքների` առաջին տեղում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ձայների 58 տոկոսով:
 
Սերժ Սարգսյանին հաջորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը` 32 տոկոսով, իսկ երրորդ տեղում է Պարույր Հայրիկյանը` 3 տոկոսով: Այնուհետեւ, ըստ հաջորդականության, ձայներն այսպես են բաշխվել` 4-րդ տեղ` Հրանտ Բագրատյան` 3 տոկոս, 5-րդ տեղ` Անդրիաս Ղուկասյան` 1 տոկոս, 6-րդ տեղ` Վարդան Սեդրակյան` 1, 7-րդ տեղ` Արման Մելիքյան` 1 տոկոս ձայնով: Անվավեր է հավարվել քվեաթերթիկների 1 տոկոսը:




Լրահոս