Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` փետրվարի 19-ին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին եւ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն եւ բարօրություն:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող եւ խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ՝ ի նպաստ երկու երկրների եւ ժողովուրդների: