545 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՐԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում ՀՀ պետական բյուջեից 545 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների համար: «Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական բյուջեից ֆինանսական միջոցներ է հատկացնելու արդյունաբերությունը խթանելու համար»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա, թերեւս, ուշագրավ է այն առումով, որ ընդամենը 3-4 տարի առաջ նույն Տ. Սարգսյանն այլ բան էր ասում: «Շատերը երազում են այն օրերի մասին, որ մենք պետք է… արտադրենք այնպիսի ապրանքներ, ինչպիսին որ արտադրում է Չինաստանը, Հնդկաստանը: Կարծում եմ` բոլորն էլ քաջ գիտակցում են, որ դա մեզ համար ապագա չէ»,-նշել էր նա 2009թ.: Իսկ 2010-ին էլ այդ միտքը կրկնել էր մի փոքր այլ ձեւակերպմամբ. «Հայաստանը պետք է դառնա ոչ թե ապրանք, այլ միտք արտահանող երկիր»: Բայց քանի որ հիմա նախընտրական շրջան է, նաեւ «ատկատների» ու գումարներ լվանալու հրաշալի միջոց, ուստի ՀՀ վարչապետը մոռացել է տարիներ առաջ ասված իր խոսքերը: Նա 545 մլն դրամ է հատկացրել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների համար: Թե դա ինչ կտա մեզ, դեռ վաղ է ասել:




Լրահոս