ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը 2008թ. իր նախընտրական ծրագրում խոստացել էր քաղծառայողների աշխատավարձերը 2012թ. բարձրացնել` հասցնելով 207 հազար դրամի: Սակայն ո՛չ 2012թ., ո՛չ 2013թ. նրանց աշխատավարձերը չբարձրացվեցին նույնիսկ 100 դրամով: ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս հանգամանքը, նշեց, թե պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: «Կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսված է 2014թ. 20 տոկոս, 2019թ.-ին էլ եւս 20 տոկոսով աշխատավարձի աճ ապահովել»,-տեղեկացրեց Բադալյանը: Ինչպես ասում էր «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հերոսը` Может завтра, а может послезавтра:




Լրահոս